Խաչատուր Քոքոբելյանը փրկեց ՀՀԿ-ին. «ՀԺ»

«Ոչ իշխանական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ «փրկեց» ՀՀԿ-ին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ն չէր կարողանում սկսել աշխատանքը։ Քոքոբելյանի ձայնը վճռորոշ դարձավ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար։ ԱԺ միջանցքներում արագորեն շրջանառության մեջ մտավ «65 ՀՀԿ-ական + Խ. Քոքոբելյան = քվորում» բանաձևը։

Ինքը՝ Քոքոբլյանը, մեր թղթակցի հետ զրույցում արդարացել է, թե գրանցվածների մեջ վերջին՝ 66-րդը չի եղել, և հայտարարել, թե ոչ իշխանական քառյակի անդամ չէ, իսկ քառյակը մյուս պատգամավորների հետ չի քննարկել, որ մտադիր է բոյկոտել նիստն ու չգրանցվել։ Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են ՀՀԿ-ին օգնելու մեջ, Քոքոբելյանն ասել է. «Գլուխները պատովն են տալիս»… Սա առաջին անգամը չէ, երբ Քոքոբելյանն օգնում է ՀՀԿ-ին»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս