ԱՄՆ դեսպանը համաձայն չէ ընդդիմության հետ. «Ժամանակ»

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ ի պատասխան «Ժամանակի» հարցադրման, թե ընդդիմությունը Որոտանի կասկադի վաճառքը համարում է անօրինական եւ ոչ թափանցիկ, մեկ անգամ եւս հաստատեց, որ ԱՄՆ-ն պաշտպանում է գործարքը եւ աջակցում»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Դեսպանին հիշեցրինք, որ նախկինում նա Որոտանի կասկադի գործարքը համարում էր ՀՀ-ի համար էներգետիկ դիվերսիֆիկացիա, ինչ է կարծում, հնարավո՞ր է այն ձախողվի հենց ՌԴ պատճառով։ «Գործարքը ստորագրվել է հունվարին, եւ մենք հուսով ենք, որ այն կավարտվի։ Այդ գործարքը կնպաստի ինչպես ՀՀ էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, այնպես էլ տնտեսական եւ ներդրումային առումով կարեւոր է »,- ասաց դեսպանը՝ եւս մեկ անգամ հույս հայտնելով, որ այն կիրականացվի ստորագրվածի համաձայն, եւ դա երկու երկրների համար լավ խթան կլինի»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս