Գողական աշխարհում բազում չպարզված հաշիվներ կան. Քանաքեռցի Տույը մեկուսացված է պահվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու-պահելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, դեռևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում. լուրը հաստատեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Մեզ հայտնեցին, որ Արթուր Ղազարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է և բուժման կարիք ունի։ Մինչդեռ, ՔԿՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Տույին մեկուսացրած են պահում մյուս կալանավորներից՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար։

Ասում են անգամ, որ երբ Արթուր Ղազարյանին բուժմասից ինչ-որ տեղ են տեղափոխում, այդ պահին շարժը ՔԿՀ-ում կանգնեցնում են։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո, ինչպես հայտնի է, բերդում և գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս