«Շոտլանդական վիսկին» դատի է տվել Արթուր Բաղդասարյանի «Հայասի»-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։ ՕԵԿ-ը բուռն արձագանքեց մեր հրապարակմանը՝ «Հրապարակին» մեղադրելով ոչ միայն «ՕԵԿացավի», այլեւ անհեթեթ, չճշտված տեղեկություն տարածելու մեջ։

Մենք, թերեւս, կրկին չէինք անդրադառնա այս թեմային, քանզի մեղքի զգացում ենք ունենում, որ մեր հրապարակումներով կենդանացնում ենք «մեռյալներին», բայց «Շոտլանդական վիսկիի» առնչությամբ պարզաբանենք. դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Շոտլանդական վիսկի ասոցիացիան» դիմել է դատարան՝ պահանջելով «Հայասիին» արգելել «ապօրինի գործունեությունը, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանել եւ ոչնչացնել, իրավախախտումները կանխել, վնասները հատուցել»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31