Վճռաբեկ դատարանի դատավորի կնոջը 100.000 դոլար են նվիրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի 2 տարբեր աղբյուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն եւ դրամական օգնություն է ստացել: Այս ուշագրավ տեղեկությանը ծանոթանում ենք Բարձրագույն պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Էվելինայ Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից:

Թե ով է նվիրատուն, հայտարարագրում նշված չէ: Էվելինա Ավետիսյանը նախորդ տարի 25 հազար ԱՄՆ դոլարի չափով ավելացրել է իր ներդրումները, հասցնելով դրանք 40 հազար դոլարի: Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ Էվելինա Ավետիսյանի անունով մեկ ձեռնարկատիրական ընկերություն է գրանցված: 2014թ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի կնոջ դրամական միջոցներն աճել են 40 հազար դոլարով՝ 10 հազարից դառնալով 50 հազար դոլար:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս