![](/banners/BeFunky-design.jpg)
Պերմյակովnվն իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/Permyakov1.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել: Ըստ այդմ, մինչեւ դատավարության ավարտը եւ Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ-ի` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին եւ իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում: Հիշեցնենք, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին հանձնելուց հետո, երբ արդեն հստակ պարզ դարձավ, որ նրա դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, միակ չլուծված հարցը մնացել էր այն, թե դատավարությունից հետո նա որտեղ է կրելու պատիժը: Ինչպես պարզեցինք՝ այս հարցը եւս փաստորեն լուծվել է»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: