![](/banners/BeFunky-design.jpg)
Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավարի շարքերը. ՀԺ
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/Vahan-Shirxanyan1.jpg)
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, տարբեր կուսակցություններով անցած եւ ի վերջո ՍԴՀԿ կուսակցաշինությանը լծված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը:
Հիշեցնենք, որ նախկին ՍԴՀԿ-ի տրոհումից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանի թեւն առանձնացավ՝ չմնալով ՀԱԿ-ի կազմում, Վահան Շիրխանյանը մյուս թեւի գլխավոր դերակատարներից էր: Այժմ, սակայն, Շիրխանյանը հիասթափվել է կուսակցաշինության գործից եւ լքել ՍԴՀԿ-ն: Վահան Շիրխանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՍԴՀԿ ժողովներին եւ գործունեությանը չի մասնակցում, հիասթափվել է կուսակցություններից ընդհանրապես եւ ինքն այլեւս անկուսակցական է»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: