«Պերմյակովի սատանիստ լինելը, իր հանցանքի բնույթի բերումով, բացառվում է». սատանիստ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը սատանիզմի մասին մի երկու հարց է տվել Բայանդուր Պողոսյանին, որը Մաշտոցի պուրակի ակտիվիստներից էր։
– Շատ են գրում, որ Պերմյակովը սատանիստ էր, դրա համար է Ավետիսյաններին, այդ թվում՝ մանկահասակ երեխային սպանել, փաստաբանները նույնիսկ միջնորդել են սա որպես սպանության դրդապատճառ համարել։
– Ես այդ առիթով բազմիցս արտահայտվել եմ։ Գոյություն ունի կտրուկ տարբերություն սատանիստ (պաշտամունքը՝ ժխտող) ու սատանայապաշտ (սատանային պաշտող) հասկացությունների միջեւ։ Սատանիզմը չի քարոզում սպանություններ, դաժանություն մարդկանց կամ կենդանիների նկատմամբ (կենդանիների ու երեխաների նկատմամբ բռնությունը սատանիզմի մեջ ընդհանրապես դիտարկվում է որպես գրեթե աններելի երեւույթ):
Այնպես որ, Պերմյակովի սատանիստ լինելը, իր հանցանքի բնույթի բերումով, բացառվում է։
– Արդյոք Պերմյակովը եղե՞լ է սատանայապաշտ, թե՞ ոչ։
– Չեմ կարող ասել։ Բայց ես կարող եմ որոշակի համոզվածությամբ պնդել, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի եղել մարդկային զոհաբերության ծես, քանի որ բացակայում է ծեսի ատրիբուտիկան։ Ավետիսյանների պաշտպանի հայտարարությունը, թե Պերմյակովը սատանիստ է եղել, խոսում է կամ առանց այդ էլ անհասկանալի գործն ավելի խառնելու փորձի, կամ տարրական անգրագիտության մասին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: