
ՀՀԿ-ական էլիտան խնջույքի է պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի գրում է, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ական էլիտան առաջիկա օրերին որոշել է հավաքվել ու ամփոփել տարին: ՀՀԿ-ականներն արդեն համարում են, որ այս տարվա իրենց գործերն արդեն ավարտել են և սկսել ամանորյա «քեֆի» մասին մտածել: ՀՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ հավանական է` իրենց հավաքույթը կազմակերպվի Երևանի «Օջախ» ռեստորանային համալիրում: Իսկ մի մասն էլ ասում էր, թե խնջույքը կազմակերպելու են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մեր զրուցակիցները նշում էին նաև, թե քանի որ հավաքույթը «փակ» է լինելու՝ միայն ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների մասնակցությամբ, հնարավոր է՝ միջոցառմանը մասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: