«Հանցավոր» խումբը մտադիր էր պայթեցնել ՀՀ նախագահի ինքնաթիռը. մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները վկայում են, որ Պնախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ: Նա ընդամենը համագործակցել է՝ էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի: Խումբն ունեցել է 5 «ճյուղավորում», որոնք համաժամանակյա պետք է գրավեին նախագահականը, կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն, հեռուստաաշտարակը: Գլխավոր գործողությունը պետք է իրականացվեր դեկտեմբերի 1-ին Ֆրանսիա մեկնել պատրաստվող ՀՀ նախագահի ինքնաթիռը պայթեցնելով: Օպերացիան լավ մշակված է եղել, սակայն Իսպանիայից Հայաստան եկած Արթուր Վարդանյանը սխալ է թուլ տվել, նա հանդիպել է մեկին, որին չպետք է հանդիպեր ու հայտնվել է ԱԱԾ հսկողության դաշտում»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս