«Հանցավոր» խմբի անդամ հայր Անտոնն ավելի շատ բիզնեսմեն է, քան հոգևորական. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված՝ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից էր Հայ կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանը, որը եկեղեցական գործերին զուգահեռ բիզնես գործունեություն է ծավալել ու զբաղվել քաղաքականությամբ։ Շիրակի մարզի կաթոլիկներով բնակեցված Փանիկ համայնքում վարդապետություն ստանձնած տարինեներին Հայր Անտոնը միջամտել է գյուղապետի ընտրություններին ու հակաքարոզչություն արել գործող գյուղապետի մրցակցի՝ Պետրոս Մակեյանի եղբոր դեմ։ «ժողովոդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով, Հայր Անտոնն իր հարազատ գյուղից հեռացել է հենց եղբոր բողոքի արդյունքում ու հիմնադրել «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղը, որտեղից էլ նրան ձերբակալել են։

– Պարոն Մակեյան, ճանաչում եք վարդապետին, եւ ի՞նչ գործունեություն է ծավալել նա Ձեր հարազատ գյուղում։

– Վարդապետը մեր գյուղում 5-7 տարի աշխատեց մինչեւ մի երկու տարի առաջ, մինչեւ իրեն տեղափոխեցին Գյումրի։ Տեղափոխման շարժառիթը հնարավոր է լինեն 2012-ի աշնանը գյուղապետի ընտրությունները, երբ վարդապետն ակտիվ քարոզչություն էր անում գործող գյուղապետի համար եւ իմ եղբոր դեմ։ Եղբայրս կաթոլիկ եկեղեցուն բողոք գրեց, որ ինքը, լինելով հոգեւորական, քաղաքականությամբ է զբաղվում։ Որոշ ժամանակ անց իրեն տեղափոխեցին, եւ չի բացառվում, որ դա առիթ լինի։ Նրան ճանաչել եմ հեռակա, հիմնականում թաղումների ժամանակ եմ տեսել, բայց գյուղից ինֆորմացիա ունեմ եւ կարող եմ ասել, որ նա ավելի շատ բիզնեսմենի հոգեբանություն ունի։ Այդ առումով հոգեւորականի առանձնահատկություններ չի ունեցել, բայց վերջին բացահայտումները, որ առաջացել են խմբի մեջ, իմ մոտ այլ կարծիք է առաջացել, որ միգուցե այդ մարդը մի բան է եղել, այլ ներկայացրել։

– Բայց, ըստ լուրերի, ազգային-հայրենասիրական նկրտումներ են հետապնդել՝ փորձելով ժողովրդին «ազատագրել» այս իշխանություններից։

– Իր մոտ ես բացարձակ նման վարքագիծ չեմ նկատել։ Իր մոտ միայն բիզնեսն էր, որովհետեւ նույնիսկ հոգեհանգստի հաց տալու սրահ էր դրել եկեղեցին, բայց այդ սրահը նա փողով էր տալիս մարդկանց։ Ինչ-որ կասկածելի բան կար այդ մարդու մոտ։ Ի դեպ, իր հետ եղբորս դեմ հակաքարոզչություն անողներից մեկն էլ է այդ խմբում՝ Ջնդոյանը, որին չեմ ճանաչում շատ մոտիկից։

– Իսկ ի՞նչ բիզնես-գործունեություն է իրականացրել։

– Հիմա, որքանով տեղյակ եմ, գյուղում կաթի վերամշակման ցեխ են դրել, չրի արտադրամաս, հողատարածքներ ուներ վարձակալած՝ մի քանի տասնյակ հեկտար։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս