Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ։
Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը և կշարունակի աշխատել քաղաքական երկխոսությունը խթանելու, ոլորտային համագործակցությունը ընդլայնելու և մարդկանց միջև շփումները ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

