Ալիևը Ղարաբաղի հարցը թողել է Հասանովի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` չնայած Հայաստանի «դիրքային» առավելությանը, Բեռնում բանակցություններն անցել են բավականին ծանր մթնոլորտում: Միակ լուրջ առաջընթացը «դեմ առ դեմ հանդիպումն» է եղել: «Ինչը եւս քիչ չէ, որովհետեւ խոշոր հաշվով Ալիեւը թքած ունի բոլորի, առաջին հերթին համանախագահների վրա: Միակ բանը, որից նա վախենում է, ինչ-ինչ հաշվարկների արդյունքում ռուսական ներխուժման հեռանկարն է, Օսիա-Աբխազիա-Ղրիմ սցենարների կրկնությունը` վերջնարդյունքով: Ասել, որ Ալիեւը «զադնի» դրեց այդ բանակցությունների ժամանակ, շատ դժվար է, որովհետեւ նա շատ լավ է հաշվել իր ռեսուրսները եւ երկար դիմակայության է պատրաստվում` կրակոց-հակակրակոց սկզբունքով, որպեսզի քամի հայաստանյան կողմին, մանավանդ որ իր համար ադրբեջանական զոհերն առոչինչ են, իսկ մեզ համար ամեն ինչ են. մենք ցավում ենք մեր ամեն զոհված տղայի վրա:

Ի դեպ, Ալիեւն արդեն շատ քիչ է զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, նա դրա ժամանակն այլեւս չունի՝ իշխանության պահպանման խնդիրն է նրա համար խիստ օրհասական, Ղարաբաղի հարցը նա թողել է Հասանովի վրա: Սա եւս ահագին բան է նշանակում»,- ասաց բանակցային նրբություններին տիրապետող մեր աղբյուրը` հավելմամբ, որ բոլոր դեպքերում եւ ըստ ամենայնի Ջ. Ուորլիքին առաջիկայում կփոխարինի ամերիկյան մեկ այլ համանախագահ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս