Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, «տեղավորվե՞լ» է ՊՆ վարչական շենքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում: Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս հիմնականում իր օրն անցկացնում է ամուսնու` Ս. Օհանյանի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներից մեկում:

Նշվում է, որ Ռ. Խաչատրյանի «աշխատասենյակն» իր շքեղությամբ որեւէ բանով չի զիջում ամուսնու աշխատանքային պայմաններին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ` պարզելու համար, թե ինչու է Ռ. Խաչատրյանն իր օրը ՊՆ շենքում անցկացնում:

Մեր զրուցակիցը հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով. «Նախ շատ կատեգորիկ դեմ եմ պաշտպանության նախարարի ընտանիքի վերաբերյալ նման քննարկումներին: Իսկ երկրորդն էլ, դա աբսուրդ է. Սեյրան Օհանյանն առանձին մասնաբաժնում է նստում, նման սենյակ չկա: Պաշտպանության նախարարության շենքում Սեյրան Օհանյանի կինը չի նստում»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ ««Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս