Տոներից հետո մի քանի նախարարներ պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաև Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները: Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար  է ասել, թե այս փոփոխությունները որքանով կապ ունեն իշխանություններ-ՀՅԴ պայմանավորվածության հետ»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031