
ԿԲ-ի նոր նախագահացուն. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոն: ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր: Համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Վախթանգ Աբրահամյան ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում: ԿԲ գործող նախագահը` Արթուր Ջավադյանն իր պաշտոնին վերանշանակվել է անցած տարվա մայիսին 6 տարի ժամկետով: Եվ ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020 թվականին հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին:
Նույնիսկ լուրեր են շրջանառվում որ Արթուր Ջավադյանը կարող է հրաժարական տալ իր պաշտոնից մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը, ինչը կարող է պայմանավորված լինել դրամի փոխարժեքի` առաջիկայում հավանական համարվող կտրուկ տատանումներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: