«ՌԴ-ից քաշվածների ձեռքբերումները». Հայ գործարարները ստիպված են եղել շուկաներ նվաճել էկզոտիկ երկրներում. «Առավոտ»
Չնայած արտաքին շուկաներում տեղի ունեցող բացասական գործընթացներին, մասնավորաբար, տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակին՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հանվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտահանումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլրդ 223 մլն դոլար, ինչը 2014 թվականի նայն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 2,2 տոկոսով։
Ստացվում է, որ չնայած 2015 թվականի ընթացքում եղած դժվարություններին՝ հայկական կազմակերպությունները, միեւնույն է, կարողացել են գրեթե նույնքան ծավալի արտադրանք արտահանել, որքան նախորդ տարում։ Հիշեցնենք, որ նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ հիմնական գործընկեր երկրների հետ չհաջողվեց պահպանել Հայաստանի արտահանման նույնիսկ նախորդ տարվա մակարդակը։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որտեղ հայկական ապրանքների արտահանումը կրճատվեց գրեթե 30 տոկոսով՝ պայմանավորված մի կողմից՝ ոուբլու արժեզրկմամբ, մյուս կողմից՝ հասարակության գնողունակության անկմամբ։ Ի հակակշիռ սրա, հայ գործարարները, փաստորեն, ստիպված են եղել շուկաներ նվաճել մեզ համար թերեւս բավական էկզոտիկ երկրներում՝ Ճապոնիա, Շվեյցարիա, Իրաք եւ այլն։
Գործարար, Աժ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դրական է համարում՝միաժամանակ նկատելով, որ ավելորդ դժվարությունների աոջեւ ստիոոված եղան կանգնել մեր գործարարները. «Գործարարները ստիպված եղան այլ շուկաներ փնտրել, իսկ դա նաեւ ծախսերի հետ կապված խնդիր է։ Եթե մենք ավելի շուտ գտնեինք այդ այլ շուկաները ՝ պահպանելով Ռուսաստանի հետ աոեւտրաշրջանառության ծավալները, շատ ավելի դրական կլիներ»։ Գարեգին Նուշիկյանը կարծում է, որ այս բարդությունները, միաժամանակ, մեր գործարարներին դաս եղան՝ այն աոումով, որ այլեւս միայն ռուսական շուկայի հետ հույսեր չեն կապի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: