Մեկ տարի անց. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Այսօր ժամը 13:00-ին Գյւսմրիի «Շիրակ» գերեզմանատանկ տեղի կունենա հոգեահանգստի արարողություն՝ մեկ տարի առաջ գնդակահարված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը։

2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում իրենց տանը սպանվեցին ընտանիքի վեց անդամները։ Ընտանիքի 7-րդ անդամը փոքրիկ Սերյոժան մեկ շաբաթ անց մահացավ հիվանդանոցում։ Ցոլակյանը նշել Է, որ արարողությանը կմասնակցեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Հժ»–ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանների փեսան՝ Արթուրն ասել է, որ հավաքվելու են Ավետիսյանների տան բակում՝ (Մյասնիկյան փողոցի թիվ 188), այնտեղից էլ գնալու են «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են Ավետիսյանների մարմինները։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների դաժան սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ոազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Սպանությունից արդեն մեկ տարի է անցել, սակայն մինչ այժմ կասկածելի է մնում, թե ինչու կատարվեց այդ հանցագործությունը, ի վերջո՝ ո՞րն էր սպանության իրական դրդապատճառը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031