Թուրքիան բենզին է մատակարարել Ռուսաստան
«S&P Global Commodities at Sea» ծովային բեռտնափոխադրումների ընկերության տվյալներով՝ Թուրքիան բենզին է արտահանել Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայի Մերսին նավահանգստում բեռնված «Wendrix» տանկերը ՌԴ է տեղափոխում մոտ 200.000 բարել բենզին։
Ըստ «VesselFinder» նավերի տեղաշարժը հետևող առցանց հարթակի՝ նավը Ռուսաստան կհասնի հաջորդ շաբաթ։ Եվ դա կլինի Թուրքիայից Ռուսաստան ծովային ճանապարհով բենզինի առաջին արտահանումը։
Թուրքական լրատվական կայքերը նշում են, որ Ռուսաստանը վառելիքի պակաս ունի ու ներմուծման համար դիմել է Թուքրիային։ Նախկինում Ռուսաստան բեզնին էր ստանում Մարոկկոյից և Հնդկաստանից։

