Բաժիններ՝

Մակրոնը հյուընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի այցը Ֆրանսիա։ Այս մասին նա գրել է X միկրոբլոգում։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը Ֆրանսիայում է երկօրյա այցով։ Մակրոնը նրան հյուրընկալել է Կիբերսպորտի աշխարհի գավաթի (Esports World Cup) խաղարկության շրջանակում։

Օգստոսի 24-ին նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում առողջապահության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև տեղի կունենան քննարկումներ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և Իրանի վերաբերյալ։

«Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի այցը Ֆրանսիա կարևոր հանգրվան է։

Տարածաշրջանի մարտահրավերների առջև Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան միշտ համատեղ աշխատել են խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար, և նրանք կշարունակեն իրենց խորհրդակցություններն այս հարցով։

Մեր գործընկերությունը կառուցվում է նաև գործողությունների միջոցով՝ խոշոր նախագծեր, առաջատար տեխնոլոգիաներ, ներդրումներ և միջազգային միջոցառումներ, ինչպիսին է Փարիզում կայացած Եվրոպական տնտեսական համաժողովը»,- գրել է Մակրոնն X-ի իր էջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31