Բաժիններ՝

«Երևի КГБ-ն վերջում մեզ կտանի». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս Վանաձորում անտեպրիզային եղանակով բեմադրվեց դրամատուրգ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ էլֆիկ Զոհրաբյանի «Թեթեւ տարեր» տրագիկոմեդիան, որը հետաքրքրություն առաջացրեց մասնագետների եւ հանդիսատեսի մոտ։

«Առավոտի» հետ զրույցում պիեսի հեղինակը եւ երիտասարդ բեմադրիր Տիգրան Սուքիասյանը հաճախ կատակով ինքնահեգնում էին, թե երեւի КГБ վերջում իրենց կտանի։ Իսկ պիեսի թեման երկրի վիճակն է՝ նյութը մատուցված հումորի ու հեգնանքի միջոցով։ Երեւում են հասարակության գրեթե բոլոր սոցիալական խավերը։ Հանդիսատեսն էլ նույնիսկ ներկայացման ընթացքում հաճախ նմանություններ էր գտնում զավեշտալի կերպարների ու իրենց «անծանոթ մարդկանց» ջրջանամ։ Ներկայացման մեջ, ըստ բեմադրիչի, նորարարություն՝ գեղանկարիչ Տիգրան Թադեւոսյանը դառնում է գործող անձ եւ բեմի ետնավարագույրի վրա ներկայացնում կենդանի նկարչության։

Բեմադրության մեջ զբաղված են հիմնականում Հովհ. Աբելյանի անվան թատրոնի արտիստները Ռուզան Խաչատրյան, Մարինե Պետրոսյան, Արփինե Հակոբյան, Լեւոն Զաքարյան, ինչպես նաեւ՝ թատերական բուհի շնորհալի ուսանողները (Նոնա Սաֆարյան, Հենրիկ Մալյան)։ Ռեժիսորական այլ հնարքների թվում է «խոսում» է նաեւ էկրանը, որը, այսպես կոչված, նոր դրամայի տարրերից է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս