![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԻՊ նոր թեկնածուի անունը հայտնի է միայն մի հոգու. մականունավոր իրավաբանը բազմաթիվ պաշտոնյաների մերձավորներից է. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/Karen-Andreasyan02.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարեն Անդրեասյանի հրաժարականից ժամեր անց ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն քաղաքական վերնախավում լավ գիտեն, որ հաջորդ ՄԻՊ-ի անուն-ազգանունը հայտնի է միայն մի հոգու, որն այժմ վայելում է ՄԻՊ-ի տեղի համար հայտարարված մարտերի հաճույքը: Իսկ շրջանառվում են ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանի, Թեւան Պողոսյանի, փաստաբան Արտակ Զեյնալյանի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անունները: Երեկ, սակայն, նոր թեկնածուի անուն էլ լսեցինք՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Կարեն Գեւորգյան, մականունը՝ Հնդիկ:
Նա Կենտրոնի դատավոր Ռուբեն Վարդազարյանի հետ հիմնել եւ ղեկավարում է «Բռեյվ» իրավաբանական գրասենյակը, հայրը՝ Ալբերտ Գեւորգյանը, քաղաքապետարանում է աշխատում՝ Տարոն Մարգարյանի խորհրդականն է, համակարգում է տրանսպորտի ոլորտը: Գեւորգյանն ազգակցական կապեր ունի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ եւ իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանի սիրելիներից է։ Այնպես որ, շատ իրական թեկնածու է»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: