«Ի՞նչ է նշանակում «բարի գործ». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հիշում եք, իհարկե, մեր ունեւոր մարդկանցից մեկը թոշակառուներին տանում էր Սեւան, խորոված ուտեցնում եւ հետո մեկ ժամանոց հաղորդում էր պատրաստում, որտեղ այդ տարեց մարդիկ հազարումի ձեւով շնորհակալություն էին հայտնում իրենց «բարերարին»: Չեմ հիշում՝ այդ ակցիան ունե՞ր արդյոք ինչ-որ քաղաքական, նախընտրական ենթատեքստ, թե՞ ոչ, բայց իմ կարծիքով՝ դա մեծ նշանակություն չունի:

Եթե դու, փաստորեն, ստիպում ես մարդկանց, որ նրանք քեզ շնորհակալ լինեն, դա, հավանաբար, բարեգործություն չի: Դա առեւտուր է: Նույնն է, որ դու տաճարում ասես` Տեր Աստված, ես այնքան բարի գործեր եմ արել, դրա դիմաց մի հատ «Ինֆինիթի» պարգեւիր: Դա էլ է առեւտուր՝ շահախնդիր բարությունը, ինձ թվում է, բարություն չի: Հասկանում եմ, իհարկե, որ ամեն ինչ սուբյեկտիվ է` ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես է պետք կառուցել սեփական հոգեւոր կյանքը, բայց իմ ընկալմամբ՝ իսկական բարեգործությունն այն է, երբ դու ոչ միայն ոչ մի շնորհակալության չես սպասում, այլեւ այն մարդը, որին դու օգնության ձեռք ես մեկնել, հնարավորություն էլ չունի իր երախտագիտությունը հայտնելու: Իսկ դա հնարավոր է այն ժամանակ, երբ դա իրականացվում է առանց «բարեգործի» անունը նշելու: Հենց այդպիսի մի գովելի նախաձեռնություն է թոշակառուների համար անվճար հաց բաժանելու շարժումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս