Սամվել Բալասանյանի ավագանու անդամը լողանալու կտրոններ է բաժանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը երկու տարի առաջ բաղնիքով է ապահովել Գյումրու անապահովներին, տնակների բնակչներին, որոնք, ինչպես հայտնի է, չունեն լողանալու արժանապատիվ պայմաններ։ Քաղաքապետարանը Յոթ Վերք եկեղեցու հետնամասում գնտվող բաղնիքին գումար էր փոխանցում, որի դիմաց աղքատները կտրոններ էին ստանում։ Սա քաղաքապետի նվերն էր նրանց, և այդ քայլը Գյումրիում ընդունեցին մեծ հրճվանքով։ Բաղնիքի մոտ հերթեր էին առաջանում։ Բայց վերջերս նրանց զարմացրեց ավագանու անդամներից մեկի՝ Մերուժան Գաբոյանի արարքը, որը աջ ու ձախ բաղնիքի կտրոններ է սկսել բաժանել։ Կտրոնների քանակը սահմանափակ էր, և այսպիսի ճոխություն անապահովները չէին սպասում։ Արդյոք, Մերուժան Գաբոյանը կտրոննե՞ր է բաժանում՝ փորձեցինք ճշտել Գյումրու աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանից։ «Չգիտեմ, թե ով է կտրոն բաժանում, բայց նոր ենք ստեղծել այդ նախագիծը։ Ամսի չորսին նիստ է լինելու ավագանում, որից հետո պարզ կլինի, թե ով է բաժանելու։ Սոցիալական հանձնաժողովն է դա անում, որում 5 անդամ է։ Կտրոններ առաջ էլ էին բաժանվում, բայց հիմա որոշվել է դրանց թիվը ավելացնել»։ Գյումրեցիք այս քայլը գնահատում են որպես ընտրակաշառքի բաժանում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: