Դիմում ընդդեմ Շուշան Պետրոսյանի. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես ֆեյսբաքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով դիմումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուղարկել է փոստային առաքմամբ։ Հիշեցնենք, Շուշան Պետրոսյանը Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ա հավաղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի. ԼԱԿՈՏ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս