«Բռնում են, մեծ աղմուկով հայտարարում են, որ հետապնդել են ու ձերբակալել, բա որ հետապնդել ես, ո՞նց ես բաց թողել, իզո՞ւր եք հետապնդել». ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, երբ լսեց, որ վնասազերծված խմբի անդամներից մի քանիսն ազատ են արձակվել, ասաց. «Այս ամեն ինչը շատ ծիծաղելի է։ Լավ, հասկացանք, որ իրենք (նկատի ունի ԱԱԾ–ին, -Հ.Ժ.) մեզ են ուզում դնել հիմարի տեղ, բայց իրենք չե՞ն հասկանում, որ այսքանից հետո իրենք լավ վիճակի մեջ չեն։ Բռնում են, մեծ աղմուկով հայտարարում են, որ հետապնդել են ու ձերբակալել, բա որ հետապնդել ես, ո՞նց ես բաց թողել, իզո՞ւր եք հետապնդել»։
Հարցին, թե ըստ իրավապաշտպանի՝ ի՞նչ փոխվեց, որ մի քանի անձինք ազատ արձակվեցին, Միքայել Դանիելյանը պատասխանեց, որ դրա բացատրությունը չի կարողանում տալ. «Ես մեր իրավապահ մարմիններից գլուխ չեմ հանում, ընդհանրապես իրենք ինչի են աշխատում, ինչի են աշխատավարձ ստանում։ Շատ մեծ աղմուկով վնասազերծեցին, հայտարարեցին, որ մեծ քանակությամբ զենք են գտել, հետո ցույց տվեցին ոնց են գրավել էդ փոքր շենքը, ոնց են ջարդել պատուհանները։ Հետո՞, հետո պարզվեց սխա՞լ են բռնել։ Ես ամաչում եմ որեւէ մեկնաբանություն տալ, ինձ համար եմ ամաչում, որովհետեւ սա լուրջ չի, ես նույնիսկ տեղյակ չէի, որ այս գործով ազատ արձակվածներ կան»,- եզրափակեց իրավապաշտպանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: