Ադրբեջանական հատուկ ծառայությանը Մատաղիսի և Մարտունու զորամասերից տվյալներ են հետաքրքրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու և երկու կնոջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից եւ պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հաղորդել: Գործով անցնող կանայք Կապանի բնակիչներ են, որոնցից հիմնական դերակատարը մեկն է եղել, իսկ մյուսը նրա հորաքրոջ աղջիկն է, որն ազգականի պետական դավաճանության մասին իմացել է, բայց իրավապահներին չի հայտնել այդ մասին: Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներին ԼՂՀ կոնկրետ երկու տարածքների՝ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերի վերաբերյալ տվյալներ են հետաքրքրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քր.գործը անցած տարվա դեկտեմբերի 29-ին ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս