
Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններում Մարտուն Գրիգորյանն է լինելու իշխանության թեկնածուն. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրիում քաղաքական Էլիտայի մասնակցությամբ նշում էր իր ծննդյան 35-ամյակը։
Պատգամավորն իր տարեդարձին հրավիրել էր ինչպես ՀՀԿ-ականների, այնպես Էլ ԲՀԿ-ականների։ Իսկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Գոիգորյանին 35-ամյակի կապակցությամբ պարգևատրեց Աժ նախագահի հուշամեդալով հասարակական-քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի և ծավալած գործունեության համար։ «Աժ նախագահը կարևորել Է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում և մաղթել նոր ձեռքբերումներ ու հաջողություններ».– ասված Է Աժ հաղորդագրության մեջ։
Այսպիսով, իշխանությունը բացահայտ ցույց տվեց, որ այս տարի Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություննեոում հենց Մարտուն Գրիգորյանն Է լինելու իր թեկնածուն»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։