Սուրիկ Խաչատրյանի և նրա խորհրդականի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա խորհրդական, ԶՈւ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի հարաբերությունները լարվել են։ Նոր տարուց օրեր առաջ նա մեզ տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ աշխատանքի է անցնելու մայրաքաղաքի դպրոցներից մեկում՝ որպես փոխտնօրեն։
Սակայն երեկ մեզ հետ զրույցում նա հերքեց այդ լուրը. «Քանի պարոն Խաչատրյանն աշխատում է, ես կլինեմ իր խորհրդականը», բացատրելով, թե «առողջական խնդիրների» պատճառով է հիմա Երևանում և շուտով կվերադառնա Սյունիք։ Երբ հիշեցրինք իր իսկ խոսքերը, արդարացավ, «էմոցիայի տակ եմ ասել… թեթև պահ կար՝ նեղացվածության, ամեն ինչ հիմա հարթվել է»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։