Հովհաննես Ազոյանը վերջերս գինետուն-ռեստորան է բացել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Դերասան Հովհաննես Ազոյանը վերջերս գինետուն-ռեստորան է բացել։ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ հենց այդտեղ է դիմավորել Նոր տարին։ «Ամանորը դիմավորել եմ մեր նորաբաց «Voskevaz Wine Time» ռեստորանում կնոջս, ընկերներիս հետ»,- ասել է նա։ Ռեստորանն այս տարվա հունվարի 8-ից արդեն բացել է իր դռները, սակայն որոշ շինարարական աշխատանքներ դեռ շարունակվում են։ «Ռեստորանը դեռ վերջնականապես բացված չէ, դեռ աշխատանքներ են ընթանում, բայց հյուրեր ընդունում ենք»,- տեղեկացրել է դերասանը։ Նրա այս տարվա հիմնական նպատակներից մեկն էլ հենց նոր բիզնեսի հարցում հաջողություններ ունենալն է։ Նա ցանկանում է, որ այն սիրվի եւ իր ուրույն տեղը գտնի շուկայում՝ ավելացնելով, որ քաջատեղյակ է, որ իրենք շուկայում լուրջ ու կայացած մրցակիցներ ունեն»,- ասել է նա:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս