Երևանում գործող հանրային տրանսպորտում երաժշտություն չպետք է հնչի: Ընդ որում` ցանկացած տեսակի: Համապատասխան աշխատակիցներն այդ ուղղությամբ իրականացնելու են վերահսկողություն:
Վերադասավորումների փուլում հատկապես կարևոր դերակատարում ունեն նրանք, ովքեր քաղաքական թիմ, կառույց, մարդկանց խումբ, էլեկտորատ են ղեկավարում։ Ուստի բոլորն այժմ ամրապնդում են իրենց դիրքերը, բարելավում հարաբերությունները, հաշտվում հակառակորդների հետ, նոր բարեկամներ գտնում։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) զբաղված է և չի կարող մեկնաբանել իր անվան հետ կապված վերջին միջադեպը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:
Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները` կապված հայոց լեզվի հետ:
Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եւ Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:
Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում («Հանրապետական ծննդատուն») շաբաթ` օգոստոսի 19-ին, նորածին է մահացել:
Բարձրացված աղմուկից հետո Գոհար Հարությունյանը, նախքան դատի մեկնարկը, հուլիսի 12-ին փոխել էր հիմնադրամի անվանումը՝ գրանցելով «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը, մրցույթն էլ վերանվանել «Միսս Արմենիա 2017»։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր:
Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է:
ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հորդորեց բնակչությանը` «Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ և հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց:
Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով: Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։
Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի եւ ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որեւէ լուրջ, դրական տեղաշարժի:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: 1990-ական թվականների կռիվների ժամանակ գյուղում 40 զոհ է եղել:
Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որը զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:
Նախօրեին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սալոնիկ-Երևան ինքնաթիռում: Չարթերային չվերթ իրականացնող օդանավը Հայաստանի տարածքում կայծակի հարվածի տակ է ընկել, օդում տատանվել, ինչն աննկարագրելի խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում:
Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի. աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան ու այստեղ շահագործվում:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Շիրակի մարզպետի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին։
Դատավորը կալանավորվել է երկու ամիս առաջ՝ մեղադրվելով առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ:
Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել: Բացի այս՝ կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ:
Երևանի համար 64 երթուղուց օգտվող քաղաքացիներն այսօր երկար ժամանակ միկրոավտոբուսի սպասելուց հետո, ի վերջո, պարզել են, որ հանրային այդ տրանսպորտը չի գործում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչև Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան:
Վանաձորում արդեն երեք-չորս օր է՝ ահուսարսափի մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում են, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի:
Թաթոյանն արդեն հասցրել է դեմ արտահայտվել կառավարության այս մտադրությանը` որակելով այն ՀՀ Սահմանադրության խախտում. «Դեմ եմ և կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- դեռ հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, ասել էր նա:
Օգոստոսի 13-ին ոստիկանության կողմից որոնվող 27-ամյա Արման Մարգարյանը հայտնաբերվել է:
Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կացնահարված կնոջ դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն էր:
2016-2017 թվականներին ՀՀ պետական ապարատում նախատեսվում է կրճատել 2900 մարդ: Պետական հիմնարկներն, անխոս, ուռճացված էին, մասնագետները խոսում էին 30 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին: Բայց կառավարությունը դրանով սոցիալական խնդիր էր լուծում
ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Կոմիտասի 56 հասցեում տեղակայված ընտրական շտաբի հարեւանությամբ գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»՝ 2017 թ-ի մայիսի 12-ի արտաքին տեսանկարահանման տեսագրությունները ստանալու նպատակով, սակայն պարզվել է, որ հենց այդ օրվա տեսագրությունները չեն պահպանվել: Թերևս, հենց այդ տեսագրություններից հնարավոր կլիներ պարզել, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել աղբամանում։