«Երևան սիթիից» հանվել են «էլ լոտոյի» խաղային ապարատները. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Մաշտոց պողոտայում գտնվող Փակ շուկայի տարածքից այսօր հանվել են «Գուդվին» ընկերությանը պատկանող «Էլ լոտո» խաղային ապարատները: Այս մասին մեր թղթակիցն ականատես եղավ «Երեւան սիթիի» ավտոկայանատեղիին հարող տարածքում:

Armtimes.com-ը գրել էր, որ Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի ավտոկայանտեղիին հարող միջանցքում տեղադրվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները: Այդ սարքավորումները, որոնք շատ նման են վճարահաշվարկային տերմինալներին, պատկանում են «Գուդվին» ընկերությանը, որը ստեղծել է գործարար Սերգեյ Մանուկյանը՝ առավել հայտի «Շինանյութի Սերգեյ» անվանումով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930