Սոցապնախարարությունում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը:

Մեր աղբյուրները հայտնում են, որ այդ հաստիքների համար որևէ թեկնածուի անուն չի շրջանառվում, և շատ հնարավոր է՝ դրանք կրճատվեն: Առավել ևս, երբ առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ, որոնցից անմասն չի մնա նաև Սոցապնախարարությունը: Այժմ Արտեմ Ասատրյանը 2 տեղակալ ունի՝ Արայիկ Պետրոսյանը և Շամամ Հարությունյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս