Արամ MP3-ն ու Գարիկը շուտով նոր շոու կվարեն. «Ժողովուրդ»
Երգիչ Արամ MP3-ն երկրպագուների համար անակնկալներ է պատրաստում։ Նա նախ ծրագրում է մոտ օրերս նկարահանել նոր տեսահոլովակ՝ հայերեն պարային, ռիթմիկ երգի հիման վրա։ Երգիչը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակն ինքն ու Ֆելիքս Խաչատրյանն են, իսկ գործիքավորումը կատարել է Լազարոն.
«Կփորձենք անել ամեն բան, որ հոկտեմբերի սկզբին տեսահոլովակը հանձնենք հանդիսատեսի դատին»,- ասաց Արամը։ Շարունակելով գործնական նորությունների թեման՝ երգիչը տեղեկացրեց, որ ինքն ու հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը շուտով Հանրային հեռուստաընկերության եթերում կվարեն late-night շոու, որը բաղկացած կլինի նաեւ երաժշտական հատվածից։ Ինչ վերաբերում է երկրպագուների հետ հանդիպման առիթներին, երգիչը խոստացավ առաջիկայում Իվետա Մուկուչյանի հետ հանդես գալ բացօթյա համերգով. «Հուսանք՝ սեպտեմբերին կհասցնենք համերգը կյանքի կոչել, այժմ բանակցությունների փուլում ենք»,-նշեց երգիչը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: