Գեներալը 5 անշարժ գույք է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։

Քոչունցը հայտարարագրել է մեկ բնակարան, երեք հողամաս եւ մեկ այգետնակ։ Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ նա ունեցել է 2 միլիոն 500 հազար դրամ գումար, իսկ եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 240 հազար դրամ եւ ստացվել նախկին աշխատավարձից։

Նշենք, որ այս պաշտոնում Քոչունցը վերանշանակվել է։ Նա այս պաշտոնն է զբաղեցնում 2013թ., իսկ մինչ այդ էլ զբաղեցնում էր ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930