Արմեն Ամիրյանն անհանգստացած է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն:
Այս պահին առաջադրված թեկնածուներն են ռեժիսոր Վահե Գևորգյանցը՝ Ռուբեն Գևորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Օրերս, «Ժամանակ»-ի հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր մտահոգությունն էր հայտնել Վահե Գևորգյանցի առթիվ՝ նշելով, որ դեմ է պաշտոնի ժառանգականությանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնդրին արդեն հասցրել է տեղեկանալ Սերժ Սարգսյանը: Նա միության նախագահի պաշտոնում տեսնում է Հարություն Խաչատրյանին, ով հենց երեկ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններին մասնակցելու համար իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: