![](/banners/BeFunky-design.jpg)
Ռեյտինգային ծուղակ. Ընտրական օրենսգրում փոփոխություններ են ծրագրում. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/Davit-Harutyunyan.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ խորհրդարանում տեւական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, եւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն:
Բանն այն է, որ ըստ գործող ԸՕ-ի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Բայց այս դեպքում կարող է պատգամավորի մանդատ ստանան ձեւական առաջադրվածները, որոնց թվում կան անգամ գյուղապետեր:
Ու սա այնքան էլ ՀՀԿ սրտով չի լինի: Եվ հիմա իշխանական կուլիսներում որոշվել է փոխել ընտրական օրենսգիրքը եւ դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից:
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ փոփոխություններն ազդեն այս խորհրդարանի վրա եւս, ուստի փորձելու են հարցն անցկացնել մինչեւ տարեվերջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: