«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ անցած տարի սեպտեմբերին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել:
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։
Թվում էր՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները, այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծանր են տարել, որ իրենց թաղապետը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդի, Բելաջիոյի Գրիշի փեսա Արտակ Ալեքսանյանն իր առաջնեկին առաջին դասարան է տարել ոչ թե Մալաթիա-Սեբաստիայում, այլ Կենտրոն վարչական շրջանում` Պուշկինի դպրոց։
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին՝ Սարգսյանը նշեց, որ հարաբերությունները ոչ թե լարված են, այլ սառը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը:
Միջազգային հեղինակավոր մամուլում կրկին ալիեւյան կոռուպցիոն պատմություններ են, որոնցում այս անգամ ներգրավված է նաեւ Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:
ՀՀ վարչական դատարանը երեկ մասնակի բավարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միանգամից 4 վարչական հայց է ներկայացրել ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ:
Օրերս Շիրակի մարզում տեղի ունեցավ մի անհասկանալի նշանակում։ Մարզպետարանի առողջապահության վարչության պետ է նշանակվել առողջապահության բնագավառի հետ կապ չունեցող, մասնագիտությամբ գյուղատնտես Մեսրոպ Բզնունին։ Նման բարձր պաշտոնում նշանակվելու համար դաշնակցական լինելը ավելի կարեւոր է, քան օրենքի պահանջը:
Երեւան քաղաքի Մաշտոց պողոտայում գտնվող Փակ շուկայի տարածքից այսօր հանվել են «Գուդվին» ընկերությանը պատկանող «Էլ լոտո» խաղային ապարատները: Այս մասին մեր թղթակիցն ականատես եղավ «Երեւան սիթիի» ավտոկայանատեղիին հարող տարածքում:
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել:
Բուհի լրատվական ծառայությունից հաստատում են այս տեղեկությունը, բայց եւ նշում, որ վերջնական պատկերը պարզ կլինի մոտավորապես տասը օր հետո, ու հնարավոր կլինի գնատահել, թե որքանով հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից, ինչին ձգտում են:
Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդուն՝ Ռուբեն Սարգիսյանին, Վարդան Հարությունյանն արդեն 4-րդ անգամ տեղափոխում է մի տեսչությունից մյուսը։ Սկզբում նշանակել էր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ, այնուհետեւ՝ Եղեգնաձորի պետի տեղակալ, ապա՝ Վանաձորի ՏՀՏ պետ, այժմ էլ դարձրել է Արաբկիրի հարկայինի պետ։
Ամենավտանգավորն այն է, որ նման խուլ եւ լարված իրավիճակները սովորաբար մեծ պայթյունով են ավարտվում: Եվ մնում է միայն հուսալ, որ այդ պայթյունը կլինի դիվանագիտական եւ ոչ թե մարտի դաշտում:
Գործարար Հակոբ Հակոբյանը՝ ճոյտը, որը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքից որպես պատգամավորի թեկնածու, բայց այդպես էլ Ազգային ժողով չանցավ, որոշել է վերահսկողություն իրականացնել իր թիմակից պատգամավորների նկատմամբ։
Դեռևս չձևավորված Կրթության պետական տեսչությունն օրեր առաջ չեղյալ էր հայտարարել Արմավիրում ստուգումների հրամանը, իսկ հիմա էլ մեկը մյուսի հետևից հրամաններ է արձակում ստուգումների մասին: Մենք օրեր առաջ գրել էինք, որ տեսչության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը, ով պաշտոնավարման հենց առաջին օրերին չեղյալ էր համարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը:
Այսօր Հայաստանում գործազրկության մակարդակը, ըստ առաջին եռամսյակի տվյալների` կազմում է 19%: Այս թվի համար աղբյուր են համարվում 2008–2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, իսկ 2014 թ. սկսած՝ աշխատուժի վերաբերյալ հետազոտությունները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության Ժամանակագրական շարքեր բաժնից:
Առաջիկայում կկազմակերպվի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդի գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, եւ հույս էլ չկա, որ մինչեւ շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6: Չնայած, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա շատ կարճ ժամանակով է գալիս աշխատանքի. մեկ-երկու ժամ մնում է աշխատասենյակում ու հեռանում է:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քննարկել է 2018-ին վարչապետի թեկնածուի հարցը, բայց որոշվել է առայժմ չհրապարակել:
Երևանի քաղաքապետիխորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ:
Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի ավտոկայանտեղիին հարող միջանցքում տեղադրվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:
«Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»:
Հայկոն ասել է նաեւ, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։ ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանք վստահեցրել են, որ շուտով հեռանալու են:
Հուլիսի 17-ին հոգեբան Ռուբեն Պողոսյանին սպանած Հրանտ Համբարձումյանի շահերի պաշտպանը Լևոն Բաղդասարյանը «Իրավունք»-ին հայտնել է, որ քննիչի միջնորդությամբ իր պաշտպանյալը համարվել է անմեղսունակ և ուղարկվել է հարկադիր բուժման։
Սեպտեմբերի 2-ին «Կովկաս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել խնջույք` «Ելք» դաշինքի անդամների մասնակցությամբ: Այս հավաքույթը տեղի ունեցավ այն խոսակցություններից հետո, երբ շրջանառվեց կարծիք, թե «Ելք» դաշինքում եղած կուսակցությունների ղեկավարները տարաձայնություններ ունեն:
Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի 1-ին մասով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում։ Ավելին՝ շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների։
Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել: