«Ռոսգոսստրախ Արմենիան» վախեցա՞վ Միհրան Պողոսյանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը պարտվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 2016թ. դիմել էր դատարան եւ պահանջել «Քեթրին գրուպից» գանձել 170 հազար դրամ:
Սակայն անհասկանալի պատճառներով 5 ամիս անց ապահովագրական ընկերությունը հրաժարվել է հայցից՝ միգուցե վախենալով, որ պատգամավորի ընկերության հետ կռվի մեջ մտնելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ իր համար:
Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանն էլ կարճել է գործը հայցվորի ներկայացուցչի կողմից հայցից հրաժարվելու հիմքով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: