Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 17-րդը երեկ հանձնել է 2012թ-ի բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության բնագավառների նոբելյան մրցանակները: Տասը մրցանակակիրները միապետից ստացել են ոսկե մեդալ և դիպլոմ:
ԲՀԿ-ն պատրաստ է մտնել կոալիցիա և հայտարարել նախագահ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, չեզոքություն պահպանել, կամ կարող է առաջադրվել: Նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, ըստ նույն աղբյուրների, եղել է բավական կոշտ: Նա պատասխանել է, որ ինքը չի կարող Ծառուկյանի փոխարեն որոշում կայացնել, և Ծառուկյանն ազատ է ինքնուրույն որոշում կայացնելու հարցում: Սա ավելի է խուճապի մատնել Ծառուկյանին, ով հույս է ունեցել, որ կկարողանա շահավետ գործարք կնքել:
ՀԱԿ-ում սկսել են ակտիվորեն քննարկել սեփական թեկնածուով մասնակցելու հնարավորությունը և կրկին պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի:
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական շրջանակներում քննարկվող այս տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը մտածում է ոչ միայն նախագահական ընտրություններում առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլև ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին:
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղական համայնքում գյուղապետի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրության արդյունքում, առանց այլընտրանքի, գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված` գյուղապետի օգնական, անկուսակցական Ապետնակ Մովսեսյանը:
Հայաստանի նախագահի ընտրություններին ավելի մեծ թվով մարդիկ կընդգրվեն ընտրացուցակներում, քան վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության ընթացքի հանգուցային հանգրվաններից մեկի` պետական անկախության հանրաքվեի օրվա առթիվ` մաղթում ենք, որ ամենքիս ջանքերով օր առաջ գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայաստանյան և միջազգային ճանաչման օրը` բերելով Արցախի հայությանը արժանի խաղաղություն, բարեկեցություն և հզորություն»:
Հայտարարված խիստ նկատողությունը որևէ կապ չունի Վ. Գրիգորյանի քաղաքական գործունեության հետ:
Դիմումներն ընդունվում են 2012 թ. դեկտեմբերի 10-ից:
Լևոն Զուրաբյանից նաև հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ Ծառուկյանը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպի: «Ինչո՞ւ պետք է բացառվի նման բան»,- պատասխանեց ՀԱԿ համակարգողը:
«Այո՛, այց կատարվել է: Բուհում իրականացված տեսչական ստուգումների արդյունքում մատնանշվել են համապատասխան թերությունները»:
«Շատ նորմալ եմ վերաբերվում այս հանդիպմանը: ՀՅԴ-ն հրապարակավ հայտարարել է, որ քննարկումների շարք է սկսում, այդ թվում՝ հանդիպել է մեզ հետ, նաև՝ ՀՀԿ-ի հետ»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է վերականգնել Աշխատանքի հերոսի կոչումը։ Այդ մասին նա հայտարարել է իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ։
Մարգարյանի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերել կրկին հանդիպել:
Հնարավոր է ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ԲՀԿ գրասենյակի պատասխանատու է, և վերջին շրջանում էլ բավականին ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում:
Փետրվարյան հեղափոխության, ղարաբաղյան շարժման ու ներկայիս տեղապտույտի մասին է մեր զրույցը Ղարաբաղյան կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանի հետ:
Եվրասիական միություն անվանումով ռուսական նախագծի վտանգներն իրականում շատ ավելի լուրջ են, քան կարելի էր պատկերացնել մի քանի ամիս առաջ` երբ Վլադիմիր Պուտինն «ավետեց» իր այդ նախաձեռնության մասին: Կոնկրետ Հայաստանի համար դա կարող է հանգեցնել անգամ ինքնիշխանության կորստի: Ամենավտանգավորն այն է, որ այդ սպառնալիքը լղոզելու` ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կարող է հասցնել մի հանգրվանի, երբ արդեն ուշ կլինի հետ կանգնել վերախորհրդայնացումից:
Չնայած կոռուպցիայի դեմ պայքար ազդարարող մի քանի դեպքերի, ընդհանուր առմամբ շարունակվում է իրավապահ մարմինների անգործությունը մեղավորներին բացահայտելու և պատժելու գործում:
Քաղաքացու առաքելության հետևողական ու անվերապահ իրականացումն է Մարդու իրավունքների ու ՀՀ Սահմանադրության լիարժեք իրացման միակ գրավականը։
168.am-ի հարցին, թե Դո՞ւք էլ եք թերահավատորեն մոտենում Գագիկ Ծառուկյանի հասցեին Բրյուսելում հնչած հայտարարությանը, թե նա կարող է ամենալավ թեկնածուն լինել, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Գիտեք ի՞նչ, ամեն ինչ չէ, որ կցանկանամ մեկնաբանել և սա այդ դեպքերից է»:
ՀՀԿ համագումարին մասնակցելու հրավեր դեռևս ոչ մի քաղաքական ուժ չի ստացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Հինգ տարի տանելով այս ազատագրական պայքարը, մենք կարևոր ենք համարում՝ այս ջանքեի մասին միջազգային հանրությանը տեղյակ պահելը»:
«Իշխող ռեժիմի կողմից արդեն 1 տարի 4 ամիս ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելն է»:
Մինչ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի ելույթը կարծես այն տպավորությունն էր, որ բոլորը, հատկապես ՀԱԿ-ի ներկայացուցիչները, սպասում են Տեր-Պետրոսյանին:
Ցուցարարներին ուղղված իր խոսքում վարչապետն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք ձեր շարժմանը, տեղյակ ենք ձեր մտահոգությունների մասին, ավելին՝ բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում շարժման ներկայացուցիչների հետ»:
Դեկտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Աշխատանքային այցի առաջին օրը կառավարության ղեկավարն այցելել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի նախագահ Ժան Լու Շամոյի հետ:
«Ինչպես չի կարելի պահանջել որևէ մեկից լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, այնպես էլ որևէ եվրոպացուց չի կարելի պահանջել լինել ավելի շատ Հայաստանի քաղաքացի, քան Հայաստանի քաղաքացին է»:
Սահմանադրական դատարան դիմելու համար «Ժառանգություն» խմբակցությանն անհրաժեշտ է հավաքել 27 պատգամավորի ստորագրություն, այնինչ առայժմ միայն 13-ն է ստորագրել ձևաթուղթը: «Ժառանգության» նախաձեռնությունը պաշտպանել են Լյովա Խաչատրյանը` ԲՀԿ-ից, ՀԱԿ-ի վեց պատգամավորները` բացառությամբ արտերկիր բուժման մեկնած Ստեփան Դեմիրճյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգության» հինգ պատգամավորները:
«Մենք տեսանք, որ անգամ յոթ տոկոսի շեմը հազիվ հաղթահարած ուժը մեկ բողոք չհայտնեց, այսինքն` իրենք գիտեն իրենց իրական պատկերը»,- նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Եթե Գագիկ Ծառուկյանն անկեղծ է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման մեջ, եթե դրա հիմքում ընկած չէ ստվերային, կուլիսային պայմանավորվածությունը, ապա որքան էլ դա հաճելի լինի կամ ոչ` նա պետք է իրավունք ունենա առաջադրելու իր թեկնածությունը և պայքարելու նախագահի պաշտոնի համար: Դա է պահանջում ժողովրդավարությունը: