Բաժիններ՝

Տեղումներ՝ թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 16-ի և 17-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում ևս մայիսի 16-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13…+15 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031