Բաժիններ՝

Սիրիական ավիացիան հարվածել է Իրաքի տարածքին. CNN

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրաքին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 57 խաղաղ բնակիչ: Եվս 120 մարդ վիրավորվել է: Ավերվել են նաև մի շարք շուկաներ ու լցակայաններ:

Սիրիական ավիացիան հարվածել է Իրաքի արևմուտքում գտնվող և Սիրիային սահմանակից Անբար նահանգում ընկած թիրախներին:  Անբարի նահանգապետ Սաբահ Կարխուտը հայտարարել է, որ այդ հարվածը հասցրել են հենց սիրիական ինքնաթիռները:

Հունիսի 21-ին «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել էին Սիրիայի սահմանից ոչ հեռու ընկած Էլ-Կայմ քաղաքը: CNN-ը պնդում է, որ 2012 թվականին էլ Էլ-Կայմ քաղաքը հրետակոծվել էր Սիրիայի տարածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս