«ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից՝ լուրջ սպառնալիք ստեղծելով հայ գերիների կյանքի համար». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվում հայ գերիների նկատմամբ հաշվեհարդարների, ապօրինությունների և իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր։

Դավիթի խոսքը փոխլրացնում էր օրեր առաջ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությանը, որտեղ ևս կարմիր գծով շեշտվում էր Ադրբեջանում աննախադեպ անօրինականությունների շղթայի և իրավիճակային փակուղու մասին։

Բայց ամենից զատ, ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը, որովհետև ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից՝ լուրջ սպառնալիք ստեղծելով հայ գերիների կյանքի և առողջության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031