Վրաստանը պաշտպանական սպառազինության շուրջ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի երկրների հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ երկկողմ բանակցություններ են տարվում երկրի անվտանգության ու պաշտպանունակության մեծացման ուղղությամբ: Ալասանիան հավելել է, որ տվյալ ուղղությամբ մի շարք երկրների հետ Վրաստանի վարած բանակցություններն անցնում են հաջող:

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Վրաստանին ապահովել պաշտպանական սարքերով, քանի որ ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, չունի պաշտպանական համակարգեր:

Տեսանյութեր

Լրահոս