
Քերին չի գա մեր բակը. «ՀԺ»

«Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ուշադիր հետեւում է Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, սակայն նրա բազմազբաղ օրակարգում այս պահին տարածաշրջանային այց չի պլանավորվում»,- այդ մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է ծրագրված պետքարտուղարի այցը:
«Դեռեւս անցյալ տարվա հունիսի 4-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը խոսել էր այդ տարվա ընթացքում ՀՀ կատարելիք այցի մասին: Տարեվերջին էլ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էր «ՀԺ»-ի զրույցում ասել, որ ԱՄՆ պետքարտուղարը գալիք տարի այցելելու է Հայաստան՝ ի նշան ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման:
Տարին կիսվեց, բայց Քերիի օրակարգում նման այց, ինչպես պարզվեց, չի պլանավորվում: Ադրբեջանական մամուլի համաձայն, Քերին տարածաշրջան պետք է այցելեր այս ամռան սկզբին»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։