
Այսօր Ադրբեջանում նշում են զինված ուժերի օրը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում նշում են զինված ուժերի օրը: Դրանք ստեղծվել են ուղիղ 96 տարի առաջ՝ 1918 թվականի հունիսի 26-ին, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությունում (ԱԴՀ), որը գոյատևեց ընդամենը 23 ամիս:
ԱԴՀ-ի կառավարության որոշմամբ, 1918 թվականի հունիսի 26-ին ստեղծվեց Հատուկ կորպուս: Այդ որոշումն իրավական հիմք հանդիսացավ ազգային բանակի ստեղծման համար: 1991 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց սեփական զինված ուժերի ստեղծման մասին:
1998 թվականի մայիսի 22-ին Ադրբեջանի նախագահի հրամանով հունիսի 26-ը հայտարարվեց զինված ուժերի օր: 2011 և 2013 թվականների հունիսի 26-ին Բաքվում անցկացվել են զորահանդեսներ: