Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայց է ներկայացնելու Օբամայի դեմ

NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, «Հանրապետական» կուսակցության անդամ Ջոն Բոյները պատրաստվում է դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Բոյներն Օբամային մեղադրում է սեփական լիազորությունները չարաշահելու և պետության այլ օրենքները խախտելու մեջ: Նա ընդգծել է, որ հայցը չի հանդիսանում նախագահի նկատմամբ իմփիչմենթ ներկայացնելու փորձ:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Օբաման պահպանում է օրենքները, իսկ հանրապետականները ցանկանում են հայց ներկայացնել միայն նրա համար, որ համաձայն չեն դեմոկրատ նախագահի վարած քաղաքականության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30