Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հաջորդ փուլը կանցկացվի հուլիսի 2-15-ին. Չուրկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունների հերթական փուլը Վիեննայում անցկացվելու է հուլիսի 2-15-ին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը.

«Կողմերը ձեռնամուխ են եղել անմիջականորեն ապագա պայմանավորվածության տեքստի վրա աշխատանքներ կատարելուն, որը շարունակվելու է հուլիսի 2-15-ին Վիեննայում կայանալիք բանակցային հաջորդ փուլում»:

Չուրկինի խոսքերով՝ բանակցային նախորդ փուլը, որը Վիեննայում անցկացվել է հունիսի 16-20-ին, եղել է օգտակար և հաստատել է, որ կողմերը տրամադրված են շարունակել կառուցողական փոխգործակցությունը: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագրին հասնել մինչև հուլիսի 20-ը:

Տեսանյութեր

Լրահոս