Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին
ՀՀ–ում Իրանի դեսպանատունը արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։
Ավելի վաղ Sputnik Արմենիային «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն էր հայտնել, որ Իրայելի Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանն ու Ադրբեջանը նույն դրոշի ներքո է ներկայացրել մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ։
«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,– ասված է ՀՀ–ում Իրանի դեսպանության X-ի էջում։



