Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը պատրաստելու է իսպանացի Պեդրո Ագրամունտը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկույցի նախապատրաստումը ԵԽԽՎ-ում հանձնարարվել է իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտին, ով արդեն իսկ հանդիսանում է ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման գծով վեհաժողովի Մոնիթորինգային կոմիտեի զեկուցող:

Նման որոշում է կայացվել հունիսի 25-ին՝ ԵԽԽՎ-ի իրավական հարցերով կոմիտեի նիստում: Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով նոր զեկուցող նշանակելու հարցի քննարկման նախաձեռնողը եղել է իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարան, ով առաջարկել է հոլանդացի պատգամավոր Պիետեր Օմցիգտի թեկնածությունը: Սակայն նրա օգտին քվեարկել է ընդամենը 19 պատգամավոր:

Մինչդեռ Ագրամունտի թեկնածության օգտին արտահայտվել է 29 պատգամավոր: Ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը հայտարարել է, որ թեև Ագրամունտը հայտնի է իր մարդու իրավունքների խնդիրների հանդեպ իր կոնֆորմիստական դիրքորոշմամբ, այնուամենայնիվ, այդ որոշման ընդունման փաստը նշանակում է քաղբանտարկյալների խնդրի առկայության ճանաչում:

Ամեն դեպքում Ագրամունտը պետք է անխուսափելիորեն զեկույց պատրաստի, խնդիրը քննարկի Ադրբեջանի իշխանությունների հետ և նպաստի նրանց ազատ արձակմանն ուղղված քայլերի ընդունմանը:

Տեսանյութեր

Լրահոս